0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Uncategorized | Posted on January 31, 2024

Առաջին մակարդակ․ հունվարի  ֆլեշմոբ 

a.bayramyan2015@gmail.com Մտնել մյուս հաշիվ

Չհամօգտագործվող

Սևագիրը պահված է

* Ցույց է տալիս, որ հարցին պատասխանելը պարտադիր է

Անուն*

Ազգանուն *

Էլեկտրոնային հասցե*

Դպրոց*

Արևելյան դպրոց -պարտեզ

Արևմտյան դպրոց -պարտեզ

Հարավային դպրոց -պարտեզ

Հյուսիսային դպրոց -պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

այլ

Դասարան*

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Հինգերորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

Քոլեջ

այլ

1. Սեղանին մի շարքով դրված է 17 ընկույզ։ Եվան վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Առնոն ՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

2.Արամը գնել էր 75 փուչիկ: Հունվարի 8-ից սկսած՝ օրական 5 փուչիկ նվիրում էր ընկերներին ։ Հունվար ամսվա ո՞ր օրը նա բոլոր փուչիկները կնվիրի , եթե շաբաթ և կիրակի օրերին նա փուչիկ չի նվիրում:

3.Արեգը  իր մոտ եղած հինգ բլիթը տվեց Դանիելին: Քանի՞ բլիթ եղավ Դանիելի մոտ, եթե մինչ Արեգից վերցնելը երեք բլիթ  ավել ուներ, քան Արեգը։

4.28 հատ դդումը տեղավորեցին 4 արկղի մեջ այնպես , որ յուրաքանչյուր արկղում եղավ հավասար քանակով դդումներ :Քանի ՞ դդում եղավ յուրաքանչյուր արկղում ։

5. Մայրիկը գնեց 24 նարինջ: Էվելինան կերավ դրանց կեսը, Ագապեն կերավ երեք նարինջ, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ նարինջ կերավ Մարիամը։

6. Տատիկը  2 կգ ալյուրից  թխեց 50 գաթա։ 75 այդպիսի գաթա թխելու համար ո՞րքան ալյուր է  հարկավոր տատիկին:

7.Գուրգենը 1, 2, 3 թվանշաններով կազմում է երկնիշ թվեր , որում թվանշանները չեն կրկնվում։ Գուրգենը կազմած երկնիշ թվերից գումարում է ամենամեծ  և ամենափոքր  երկնիշ թվերը ։ Գտիր  գումարը։

8.Տիգրանն ունի չորս խաղալիք՝ մեքենա , գնդակ , նավ և լեգո ։ Նա ուզում էր խաղալիքները մի շարքով  դասավորել այնպես , որ Նավն ու լեգոն լինեն մեքենայի կողքին ։ Տիգրանը քանի ՞  եղանակով կարող է  դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարեն ։

9. Անին  6 ամսական է, իսկ նրա եղբայր  Արամը՝ 2 տարեկան: Արամը քանի՞ ամսով է  մեծ Անիից:

10. Անին ու Մանեն  նկատեցին, որ նույն ճանապարհը  Անին անցնում է երեք քայլով, իսկ Մանեն անցնում է  երկու քայլով ։ Անին հաշվեց, որ դասասենյակից մինչև խոհանոց  կատարել է 24 քայլ։ Քանի՞  քայլ է կատարել Մանեն ։

Առաջարկություն

Ձեր պատասխանը

Խնդիրներն ընտրեցին՝ Վարսիկ Աթոյանը և Աշխեն Թադևոսյանը

Ուղարկել

Մաքրել ձևաթուղթը

Երբեք մի մուտքագրեք գաղտնաբառերը Google Ձևաթղթերում։

Այս բովանդակությունը չի ստեղծվել և չի 

Անհատական պլան, երրորդ ուսումնական շրջան

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Անհատական պլան, Uncategorized | Posted on January 29, 2024

Դասացուցակ

Երկուշաբթի

Մայրենի

Մաթեմատիկա

Ռուսերեն

Հայրենագիտություն

Բնագիտություն

Մարմնամազություն

Երեքշաբթի

Ընտրություն

Ընտրություն

Մայրենի

Մաթեմ

Երգ

Չորեքշաբթի

Մաթեմ

Մայրենի

Տեխնոլոգիա

Անգլերեն

Երգ

Մարմնամարզություն

Հինգշաբթի

Մայրենի

Ռուսերեն

Տեխնոլոգիա

Բնագիտություն

Հայրենագիտություն

Ուրբաթ

Ընտրություն

Ընտրթյուն

Մայրենի

Մաթեմ

Անգլերեն

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Uncategorized | Posted on January 17, 2024

 Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ: Ինչո՞ւ մառթկանծ մոտ սիրռտ փոքր էր
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը: որ ընկերասեր ըլնել:
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը: դատարկ սիրտ ընկեր չունենալ
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ: տղայի սռտում չեր տեղավորվում հորեղբայրը որովետեվ շատ փող ունի
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով: սիրտը նվիրել նշանակում է սիրել:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ: ես իմ սիրտը կ նվիրեմ իմ ամենա մոտիկ ընկերոչս Հենդրիյին որովետեվ նա բարի է ու ընկերասեր է:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ: հա ինձ դուր ա էկե այս պատմությունը որովետեվ դա ընկերասիրության իսկ ընկերասիրությունը լավ բան է
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով: իմ սիրտը

Իմ սիրտը շատ բարի սիրտ է: Ես իմ սրտում տեղավորել եմ իմ մոտիկ ընկերներին ու ընտանիքիս: Իմ սրտում կա շատ ուրախություն ու զվարճություն:

Իմ ուսումնական բլոգի

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Ձմեռային ճամբար. Հանրակրթական դիջիթեք | Posted on January 15, 2024

Իմ ուսումնական բլոգը օգտագործում եմ 2022 թվականից, երբ սովորում էի 3 -րդ դասարանում:

Բլոգս ունի բաժիններ, որոնք առավել գեղեցիկ և համակարգված են դարձնում իմ աշխատանքը:

Բլոգիս բաժիններնեն:

  • մայրենի
  • մաթեմատիկա
  • բնագիտության
  • հայրենագիտություն
  • ռուսերեն
  • անգլերեն
  • ճանփորթություներ
  • Անհատական ուսումնական պլան
  • ձմեռային ձամբար
  • Ելք ստուգատես

Ամենա հտաքրքիր ու սիրելի բաժին դա մաթեմթիկան է, քանի որ այն նաև իմ ամենասիրելի առարկան է:

Անհատական ուսումնական պլան. Երկրորդ ուսումնական շրջան

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Անհատական պլան | Posted on January 11, 2024

Իմ ջոկատը «ընկերներ» ջոկատն է

Ջոկատավարս՝ Անահիտ Հարությունյանը

Ջրամբարի աշխատակարգ՝

Առաջի ուսումնական պլան

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Անհատական պլան | Posted on January 11, 2024

Մարմնամարզություն- երկուշաբթի, երեքշաբթի, ուրբաթ

«Ընկերներ» ջոկատամ

0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Մայրենի | Posted on January 10, 2024

Բարև ձեզ, ես Ալենն եմ: Ես այսօր ձեզ կներկայացնեմ մեր Ընկերներ ջոկատը: Ընկերներ ջոկատում շատ հետաքրքիր է: Մեր Ընկերներ ջոկատում մենք խաղում ենք խաղեր: Մեր ջոկատի անունը Ընկերներ է: Մենք միասին մտածում էնք խաղեր ու խաղում ենք այդ խաղեր ու մեկ-մեկ էլ խաղում էնք մեր դասատուների հետ: Մենք պատրաստել ենք լոգոներ, քվեարկել ենք և ընտրել ենք Սոֆիի և Ալիսայի աշխատանքը: Ու ծանոթացել ենք ստուգատեսների հետ: Դրանք են` Բնագիտատեխնիկական, մարզական, ազգագրական: Մեր ճամբարը ոնց որ հեքիաթ լինի: Մենք տղաներով բացել ենք ֆուտբոլային ակումբ:

Skip to toolbar