0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Uncategorized | Posted on May 22, 2024

Արևն ու Լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քույր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ «Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի»,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․

-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։

Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապես Արևի մոտ։

-Քույրի՛ր ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։

Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։

Advertisement

Նշի՛ր ճիշտ պատասխանը։

1 Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։

Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։

Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։

Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։

Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։

Նա միայն գիշերն էր երևում։

Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։

Նա դուրս էր եկել ամպերի տակից։

Տեքստում ո՞ր իմաստով է գործածված «պարզ» բառը։

միամիտ, անկեղծ

ջինջ

հասարակ, սովորական

Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում «ոչինչ չանել» կպակցության իմաստը։

աչք չթարթել

գլուխը յուղել

ճանճ քշել

Տրված բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ։

թև առնել

ձեռք առնել

սիրտ առնել

կոնֆետ առնել

Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։

Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

ժպտերես-

գեղեցկադեմ-

«Ոսկեգույն վարսերով» բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։

Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։

Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։

Տեքստում գտի՛ր ժպտադեմ, գեղեցկատես, ոսկեծամ բառերի հոմանիշները։

Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրի՛ր։

ժպտադեմ-

բարեսիրտ-

հաշտ-

ծույլ-

Ավարտի՛ր նախադասությունը։

Advertisement

Լուսինն ամաչեց, որովհետև

Ի՞նչ կպատմեր Լուսինը Արևին, երբ նրանք հանդիպեին երկնքում։

Share this:

Write a comment

Skip to toolbar