0

Posted by Ալեն Բայրամյան | Posted in Մաթեմատիկա | Posted on April 9, 2024

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Լիլիթն ու Գևորգը ունեն նույն չափի մեկական պիցա:

Լիլիթի պիցան բաժանված է 10 հավասար մասերի, իսկ Գևորգի պիցան՝ 6 մասերի:

piz1.png
piz2.png

           Լիլիթի պիցան                           Գևորգի պիցան

Լիլիթն ու Գևորգը կերան 3-ական կտոր:  Լիլիթը կերավ իր պիցայի 10 մասերից 3-ը,այսինքն՝ պիցայի 3/10-րդ մասը:

Գևորգը կերավ իր պիցայի 6 մասերից 3-ը, այսինքն՝ պիցայի 3/6-րդ մասը:

piz3.png
piz4.png

Լիլիթի կերածը                           Գևորգի կերածը

Տեսնում ենք, որ Լիլիթի կերածը պիցայի կեսից քիչ է, իսկ Գևորգի կերածը պիցայի կեսն է:

Ուրեմն, Լիլիթը կերել է ավելի քիչ պիցա, քան՝ Գևորգը:

Հետևաբար, 3/10<3/6:

Այս կոտորակների համարիչները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է: Սա ընդհանուր կանոն է:

Հավասար համարիչ ունեցող կոտորակներից մեծ է այն, որի հայտարարը ավելի փոքր է:

Օրինակ՝

3 /2 > 3/ 4

2 /7 = 2/ 7

6 /8 < 6/ 7

Առաջադրանքներ

1․  Համեմատիր՝

 2 /7 > 2/ 8

7/ 6 = 7/ 6

79 /25 < 79 /20

7 /126 > 7 /129

19/ 18 > 19 /118

2․ Կոտորակները դասավորեք աճման կարգով․

20/ 19 , 20/ 88 , 20 /28 , 20 /5 , 20 /12 , 20 /16 , 20 /8 , 20 /1111 , 20 /11 , 20 /3

20/1111, 20/88,

Կոտորակները դասավորեք նվազման կարգով

42/ 99 , 42/ 58 , 42/ 29 , 42/ 59 , 42 /2 , 42 /8 , 42/ 81 , 42 /411 , 42 /11 , 42  /8

3․Հաշվիր 16 մ-ի 2/8, 2/4, 2/16 մասերը։ Արդյունքները դասավորիր աճման կարգով։

4․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

 Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են —————–կոտորակ։

 Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

Եթե կոտորակի համարիչը մծ հայտարարից կամ հավասար է հայտարարին, ապա այդպիսի կոտորակն անվանում են —————- կոտորակ։

5․ Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության 3/ 4 մասը։ Հաշվեք ուղղանկյան պարագիծը, եթե նրա երկարությունը 160 մ է։

6․ Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության 5 /6 մասը։ Հաշվեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը 240 սմ է։

Write a comment

Skip to toolbar